08 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Անի Քրիստին պատմել է ավտովթարի մանրամասները

Անի Քրիստին, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ավտովթարի էր ենթարկվել:  Այսօր  նա պատմել է դեպքի մանրամասները: Երգչուհին նշել է, որ վթարը տեղի է ունեցել Լոս Անջելեսի Լոս Ֆելիզ փողոցում:

“Շտապում էի ընկերուհուս մոտ, որի բալիկը տանն անզգույշ խաղալու հետեւանքով վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Արդեն մոտ էի հիվանդանոցին, երբ դեպքը պատահեց”,-հավելել է Անի Քրիստին:

Նրա խոսքերով` զուգահեռ ընթացող ավտոմեքենան ուժեղ հարվածել է իր մեքենային այն ժամանակ, երբ ինքը փորձել է ձախ թեքվել: Երգչուհին վարելիս է եղել  “Range Rover Evoque” 2012 թվականի արտադրության ավտոմեքենա, որն, իր փոխանցմամբ` “վերջնականապես ջարդված է”:

“Ամեն ինչ անցյալում է: Փառք Աստծո, որ ինձ վտանգ չի սպառնում”,- ուրախությամբ ասել է Անի Քրիստին:

աղբյուրը` bravo.am

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ