20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

«Երկիր Ծիրանի»-ի հայտարարությունը

Սիրելի հայրենակիցներ,

1918 թվականի մայիսի 28-ին Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակմամբ հայ ժողովուրդն ազդարարեց ողջ աշխարհին, որ իրեն չեն կոտրել Հայրենի բնօրրանում մարդկության աչքի առջեւ տեղի ունեցած արհավիրքները` Ցեղասպանությունն ու Հայրենազրկումը, միլիոնավոր զավակների սպանությունն ու տարագրումը, համաշխարհային քաղաքակրթության արժեքներից հայկական գանձանակի մեծամասամբ ոչնչացումը:

Մայիսյան գոյամարտերում հայ ժողովրդի հերոս զավակները` կին եւ այր, տարեց եւ մանուկ, իրենց մտքի ու ոգու, կամքի ու բազկի միասնությամբ կասեցրին թուրքական պետության նախաձեռնած նոր ոճրագործությունը: Հայ ժողովրդի հերոս զավակները` կանայք ու տղամարդիկ, ԱԶԱՏԱԳՐՎԵԼՈՎ վախից, օտարասիրությունից եւ պատրանքներից, կերտեցին հաղթանակներ, որոնց շնորհիվ ուղիղ 99 տարի առաջ նորից վերածնվեց մեր ԱՆԿԱԽ պետականությունը` Հայաստանի Հանրապետությունը:

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 99-րդ տարեդարձի եւ մայիսյան հաղթամարտերի կապակցությամբ շնորհավորում է բովանդակ հայ ժողովրդին եւ մաղթում, որ 100-ամյա եւ Արցախյան շարժման 30-րդ տարեդարձերը նշենք քաղաքացիական ու քաղաքական ԱԶԱՏԱԳՐՄԱՄԲ` ԱՆԿԱԽ Հայկական պետականության 42 հազար քառակուսի կիլոմետր տարածքում` միասնաբար աշխարհասփյուռ հայության հետ հայացք ունենալով ԴԵՊԻ ԷՐԳԻՐ ՈՒ ԱՐԱՐԱՏ:

 

«Բաշ-Ապարանից»`

«Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն

28.05.2017թ.

Երեւան

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ