11 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

Ազնավուրը Հայաստանում է

Քիչ առաջ Շառլ Ազնավուրը ժամանել է  Հայաստան։Զվարթնոց օդանավակայանում նրան դիմավորել է որդին` Միշան, ինչպես նաև երկրպագուներն ու լրագրողները:

Շանսոնյեին դիմավորել է նաև  ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Մայիսի 29-ին մաեստրոն Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա կգտնվի «Լա Բոհեմ» բալետին, որի երաժշտությունը հենց ինքն է գրել:
Իսկ հունիսի 1-ին եւ 2-ին օպերայում կկայանա «Քեզ համար, Ազնավո՛ւր» համերգը:

Շարլ Ազնավուրը նաեւ «Ավրորա» մրցանակաբաշխության հյուրը կլինի: Մայիսի 28-ին նախանշված արարողության ժամանակ հայտնի կդառնա այս տարվա մրցանակակրի անունը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ