Ուրիխանյանը պարզաբանումներ է տալիս դատախազի հանելուկային քվեարկությունից /վիդեո/
Այսօր Ազգային ժողովում լրագրողները ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանին հարցրին, թե ԲՀԿ-ն Աժ նիստի ընթացքում որևէ դիրքորոշում չհայտնեց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի թեկնածության օգտին քվեարկելու վերաբերյալ։
Ուրիխանյանը հիշեցրեց, որ խմբակցության անդամ Էլինար Վարդանյանը լիազորված է եղել արտահայտելու ԲՀԿ դիրքորոշումը և ներկայացրել է այն։ Լրագրողների հարցադրումներին, թե, այնուամենայնիվ, որն է եղել ԲՀԿ դիրքորոշումը և ինչպես է քվեարկել ԲՀԿ-ն, Տ․Ուրիխանյանն ընդգծեց, որ ԲՀԿ խմբակցության համար բացարձակապես միևնույն է, թե ինչ ֆիզիկական անձ է ներկայացվում այս կամ այն՝ այդ թվում գլխավոր դատախազի պաշտոնին։ ՛՛Մեզ անհրաժեշտ է, որ ՀՀ համապատասխան օրենքի շրջանակներում նա կատարի իր լիազորություններն ու գործառույթները՛՛,-: Ուրիխանյանը հայտարարեց, որ ԲՀԿ խմբակցության յուրաքանչյուր պատգամավոր ազատ է եղել իր կարծիքն արտահայտել փակ գաղտնի քվեարկությամբ։
Ինչ վերաբերում է հանելուկային քվեարկությանն, ապա որպես հաշվիչ հանձնաժողովի անդամ Ուրիխանյանը գտնում է, որ ազնվության խնդիր կա։ ՛՛Ինչպես կարող են ութը հայտարարել, որ ՛՛դեմ՛՛ են քվեարկել, ես պատասխանատու եմ ազնիվ մարդկանց անունից խոսելու՛՛,- ընդգծեց նա։
Նա նաև պարզաբանեց, թե ինչպիսի քվեարկությամբ են եղել անվավեր քվեաթերթիկները:
Դիտեք՝ տեսանյութը: