Եթե հանցագործություն է եղել, պետք է պատժվի.ՊԵԿ նախագահ
«Եթե հանցագործություն է եղել, կատարած անձը պետք է պատժվի»,-ա յս մասին այսօր՝ մայիսի 27-ին, լրագրողների հետ զրույցում ասել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը՝ անդրադառնալով Բավրայի մաքսակետի պետի ձերբակալությանը:
«Պետք է ամեն մարդ հասկանա, որ պետք է աշխատել այսօրվա պահանջներին եւ օրենքին համապատասխան, եթե որոշակի պահանջներ խախտվում են, պետք է պատասխանատվության ենթարկվեն, Եթե հանցագործություն է եղել, կատարած անձը պետք է պատժվի»,-ընդգծել է ՊԵԿ նախագահը:
Ավելի վաղ Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից հայտնել էին, որ կաշառք ստանալու, կաշառք տալու, կաշառքի միջնորդության եւ առեւտրային կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որի շրջանակում մայիսի 25-ին ձերբակալվել են մաքսային միջնորդական /բրոքերական/ ծառայություններ իրականացնող ՍՊԸ-ի տնօրենը եւ ՀՀ ԿԱ ՊԵԿ «Բավրա» մաքսակետի պետը:
Քրեական գործով կատարվում են անհետաձգելի բազմաթիվ քննչական գործողություններ:
Նախաքննությունը շարունակվում է: