Վազգեն Խաչիկյանն ազա՞տ կարձակվի /վիդեո/
Այսօր Ազգային ժողովում Henaran.am-ը ՀՀ արդարադատության նախարարից հետաքրքրվեց` արդյոք համաներումը կկիրառվի նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի վրա, ինչին նախարարն արձագանքեց.
՛՛Եթե դատավճիռ չկա, չի կարող համաներումն ազդել տվյալ անձի վրա: Համաներումն ազդել, նշանակում է երեք բան. առաջին` անմիջապես ազատում, երկրորդը` եթե իքս պատիժ է սահմանված, դրա մի մասը նա կրել է, ազատում և երրորդ ` պատժի չկրած մասի կրճատում: Պետք է նայել հոդվածները:
Այն հոդվածները, որոնք արգելված է նրանց նկատմամբ համաներում տարածելը, Վազգեն Խաչիկյանին այս պահին մեղսագրվող հոդվածները սահմանափակումների տակ չեն ընկնում, որը կտարածվի, ես չեմ կարող այս պահին ասել՛՛: Նախարարը նշեց, որ նույնը վերաբերում է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, ոստիկանության գեներալ–մայոր Հովհանես Թամամյանին:
Այդ պահին Հրայր Թովմասյանի հետ էր նաև ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, ով հայտարարեց, որ համաներումն ազդելու է Վազգեն Խաչիկյանի վրա:
՛՛Ազդելու է, մեկ երրորդը կրճատվելու է՛՛,-ասաց պատգամավորը:
Մանրամասները՝ տեսանյութում: