«Ուզում են իրենց շահերն առաջ տանել»
«Անկեղծ ասած՝ չեմ կարծում, որ կարդինալ փոփոխություններ են մեզ սպասվում: Մանավանդ 2018-ից հետո ԱԺ-ի դերակատարումը էլ ավելի կավելանա. դա կլինի այն մարմինը, որի վրա կընկնի ամենակարևոր որոշումները կայացնելու պարտականությունը», – Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց «Ելք» դաշինքի անդամ Տիգրան Ավինյանը:
Վերջինս շեշտեց՝ առանձնապես դրական սպասելիքներ չունի:
«ԱԺ-ում հիմնականում գործարարներն են ու օլիգարխները, որոնց մեծ մասը ընդգրկված է ՀՀԿ խմբակցությունում: Այդ մարդկանց շահերը չեն համապատասխանում մեր երկրի շահերին. նրանք ուզում են իրենց շահերն առաջ տանել: Եվ ինչպես ասացի, 2018-ից հետո ավելանալու են խորհրդարանի, պատգամավորների լիազորությունները, այդ թվում՝ հենց վերը նշվածների լիազորությունները: Հետևապես, ես չեմ կարծում, որ այս պահի դրությամբ որևէ փոփոխության պիտի սպասենք: Ամեն դեպքում, ինչպես ասում են, կապրենք, կտեսնենք»,- նշեց Տիգրան Ավինյանը: