27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լանջիկցի գործարարը Ռուսաստանում «Լանջիկ» անունով փողոց է անվանակոչել/ֆոտո/

Լանջիկցի Համլետ Հովհաննիսյանը 19 տարի է ապրում  ու աշխատում է Ռուսաստանում: Բայց ինչպես ինքն է ասում, սրտով ու հոգով կապված է Լանջիկի հետ: Ընտանիքը ապրում է գյուղում,  ինքն էլ ինչքան կարողանում է օգնում է   գյուղին:

unnamed

«Հոգով Լանջիկում եմ, մարմնով՝ Ռուսաստանում։ Ծննդավայրիս կարոտից առաջարկեցի փողոցներից  մեկը «Լանջիկ» կոչել», ասաց  հայրենասեր գործարարն ու  բջջայինով ցույց տվեց քարտեզի վրա  «Լանջիկ» փողոցն ու այդ փողոցում իր տան լուսանկարը՝ հասցեի ցուցանակով: «Այդ գյուղում ինձ հարգում են, խնդրեցի, որ այդ փողոցը «Լանջիկ» կոչեն՝ համաձայնեցին, համապատասխան ստորագրություն հավաքվեց, Մոսկվայի հետ համաձայնեցվեց»,- հավելեց նա։

unnamed

Պարզվեց՝ խոսքը Մոսկվայի մարզի Սոլնեչնոգորսկի շրջանի գյուղերից մեկի մասին է։ 
Այդ գյուղում ընդամենը 4 հայ ընտանիք է բնակվում, սակայն մյուս բնակիչները՝ 200-ից ավելի ընտանիքներ մեծ սիրով համաձայնել են փողոցն անվանակոչել «Լանջիկ»:

unnamed

«Այնտեղ էլ կան մարդիկ, որոնք օգնության կարիք ունեն, ես էլ իրենց եմ օգնում», -ասաց Համլետ Հովհաննիսյանը։ Իսկ այն հարցին, թե ինչու չի վերադառնում հայրենիք, կամ ընտանիքը միավորում  Լանջիկի փողոցի տանը, հայրենասեր գործարարը պատասխանեց.
«Գործը թող մնա Ռուսաստանում, ընտանիքը՝ Հայաստանում: Երեխաները պետք է հայկական դաստիարակություն ստանան»:

unnamed

 Համագյուղացիները վստահեցրեցին, որ Համլետը իր հայրենի գյուղին՝ Լանջիկին, միշտ էլ օգնում է, գյուղի դպրոցի կամ եկեղեցու վերականգնման հարցերով, ինչպես նաև նրա ջանքերով  է գյուղի  մուտքի մոտ կանգնեցվել է գյուղի պահապան խաչը:
unnamed

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ