14 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Արա Բաբլոյանը իր պաշտոնավարումը սկսել է պաշտոնանկություններով. Ժողովուրդ

«ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն իր պաշտոնավարումը սկսել է պաշտոնանկություններով: Երեկ ԱԺ խորհրդի անդրանիկ նիստի ժամանակ Բաբլոյանը տեղեկացրել է, որ օպտիմալացրել է ԱԺ նա­խագահի աշխատակազմն ու աշխատանքից ազատել 22 խորհրդականներից և օգնականներից 16-ին:

«Եթե ես ոտքս պետք է մեկնեմ իմ երկրի հնարավորությունների չափով, ապա պետք է ինքս օրինակ ծառայեմ, և նույնը պետք է խնդրեմ իմ գործընկերներին»,- երեկ ասել է նա՝ նաև նշելով ԱԺ աշխատակազմի, հանձնա­ժողովների փորձագետների օպտիմալացման անհրաժեշտության մասին: Նկատենք, որ Աժ-ում այս տարինե­րին ձևավորվել է ԱԺ նախագահի խորհրդականների և օգնականների հսկա բանակ, երբ խորհրդարանի ամեն հաջորդ ղեկավար չի ազատել նախորդի կադրերին, բայց և աշխատանքի է տեղավորել իր մերձավոր շրջապատին:
Մանրամասները՝  թերթի այսօրվա համարում:

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ