06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Սերժ Սարգսյանը ոչ առաջինն է, ոչ վերջինը

Նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ստրասբուրգ: Այսօր ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում նախատեսվում է ՀՀ նախագահի ելույթը: Փորձագետները կարեւորում են այս ելույթն ու դրան հաջորդող հարցադրումները, քանի որ սեպտեմբերի 3-ի Հայաստանի Մաքսային միությանն անդամակցության որոշման մասին հայտարարությունից հետո սա Սերժ Սարգսյանի առաջին այցն է Եվրոպա: 

Առայժմ Ստրասբուրգից ՀՀ նախագահի այցի վերաբերյալ պաշտոնական որեւէ տեղեկատվություն չի ստացվել: Մինչ այդ ԶԼՄ-ներում լուր տարածվեց այն մասին, թե Սերժ Սարգսյանի ժամանումից առաջ ԵԽԽՎ շենքի մոտ արտակարգ ու աննախադեպ իրավիճակ է գրանցվել. խորհրդարան մուտք գործող պատգամավորները նկատել են, որ շենքը ուղղակի պատված է ոստիկաններով ու ոստիկանական մեքենաներով:

Henaran.am-ը այս առթիվ մեկնաբանություն խնդրեց ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ, ԱԺ պատգամավոր Նաիրա Կարապետյանից: Նա նշեց, որ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում պարբերաբար կազմակերպվում են բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումներ եւ ելույթներ եւ ցանկացած երկրի պաշտոնյայի ժամանմանը իրականացվում է համապատասխան անվտանգության ապահովում:

“Մեր նախագահի այցը նույնպես բացառություն չի կարող լինել, եւ համապատասխան կարգավորումներ նույնպես արվել են: Ի դեպ, նույն պատկերն էր երեկ ՌԴ Պետդումայի խոսնակի այցին, վստահ եմ, որ նույնն է լինելու Սերբիայի նախագահի այցին եւս”,- ասաց Նաիրա Կարապետյանը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ