Գլխավոր դատախազի ընտրությունը կեղծվել է. Լյուդմիլա Սարգսյանը ՛՛կրակի վրա յուղ լցրեց՛՛ /վիդեո/
Ազգային ժողովում դեռ շարունակվում են ՛՛ջեյմսբոնդային՛՛ տրամադրությունները՝ գտնել այն երեք պատգամավորներին, ովքեր իսկապես դեմ են քվեարկել ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի թեկնածությանը:
Հաշվիչ հանձնաժողովի անդամ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը Henaran.am-ին ևս մեկ անգամ հավաստիացրեց, թե ՛՛ՀԱԿ ֆրակցիան ամբողջությամբ դեմ է քվեարկել՛՛: ՛՛Ես մեկ վայրկյան անգամ չեմ կասկածում: Ուրեմն մի բան եղել է, չեմ բացառում, որ կեղծվել է: Իշխանությունը ընդդիմությանը վարկաբեկելու խնդիր է երևի դրել ու փորձում են դա իրականացնել՛՛:
Զրույցին միացավ ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանը, ով հաշվիչ հանձնաժողովի նախագահն է: Լյուդմիլա Սարգսյանը հայտարարեց, թե գլխավոր դատախազի ընտրությունը կեղծվել է: Կրքերը թեժացան:
Շարունակությունը՝ տեսանյութում: