Եթե ուժեղ ընդդիմություն լիներ, Սերժ Սարգսյանը զիջումների կգնար (տեսանյութ)
Չնայած ազատամարտիկ Վահան Բադասյանը կողմ է ապստամբությանը, նույնիսկ զինված, ինչպես օրինակ «Սասնա ծռերն» էին, սակայն, ըստ նրա, հիմա դրա համար նախապայմաններ չկան, քանի որ ժողովրդի մեջ խորը հիասթափություն կա, որի պատճառը նաև ընդդիմադիրներն են: Henaran.am-ի հետ զրույցում նա նկատեց. «Կա խորը հիասթափություն, և դա արեցին նաև մեր ընդդիմության առաջնորդները: Օրինակ՝ Րաֆֆի Հովհաննիսյանը 2013-ին որքան մոտ էր ժողովրդին, ես էլ Արցախից ժողովրդի կողքին կանգնելով՝ մեծ աջակցություն էի ցուցաբերում իրեն:
Բայց Րաֆֆին կործանեց լիդեր հասկացողությունը: Նա սխալ արեց՝ գիտակցելով, թե չգիտակցելով, ու դա քանդեց ընդդիմության առաջնորդի կերպարը, մինչ այդ ընդդիմությունը միշտ առաջնորդ ուներ»:
Ըստ նրա` հիմա էլ կան խմբեր, խմբավորումներ, որոնք ինչ-որ բան են անում, սակայն քանի դեռ միավորված չեն, արդյունքի չեն հասնի: «Եթե անցած տարի էլ լիներ լավ, միավորված ընդդիմություն «Սասնա ծռերի» գործողությունների ժամանակ , ապա Սերժ Սարգսյանը զիջումների կգնար»,-եզրափակեց նա: