26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայաստանը՝ զբոսաշրջիկների տեսադաշտում

Հայաստանում 2017թ. ապրիլի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ զբոսաշրջության 25 տոկոս աճ է արձանագրվել: Այս տարվա առաջին եռամսյակում անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ զբոսաշրջության ոլորտում գրանցվել է 15 տոկոս աճ: Առաջին 4 ամսվա տվյալներով՝ աճը կազմում է 25 տոկոս, իսկ միայն ապրիլ ամսվա ընթացքում նախորդ տարվա ապրիլի նկատմամբ աճը կազմում է 45 տոկոս:

Հայաստան այցելող զբոսաշրջիկների թվի աճն արձանագրվել է հիմնականում թիրախային շուկաներ համարվող երկրներից այցելությունների աճի հաշվին: Հատկապես զգալիորեն աճել է Իրանից Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը: Զբոսաշրջիկների թվի աճ կա նաև Չինաստանից, որի դեպքում աճը քանակային առումով փոքր է, սակայն տոկոսային առումով շատ մեծ է:

Ֆիլիպիններից և Ռուսաստանից ևս զբոսաշրջիկների թվի աճ գոյություն ունի: Ռուսաստանի քաղաքացիների համար Հայաստան ներքին անձնագրերով այցելելու հնարավորություն տալուց հետո երկու ամիսների ընթացքում շուրջ 7 հազար ռուս զբոսաշրջիկ է այցելել Հայաստան, և այս միտումը զարգանալու հեռանկար ունի:

Մարինա Ներսեսյանի գրառումը

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ