06 Դեկտեմբերի, Saturday, 2025
KFC

Այս 10-ամյա ինքնուսը գերազանցեց Վան Գոգին /ֆոտո/

Այս ինքնուս նկարիչը մի քանի ամսում կարողացավ դառնալ ամենաշատ վաճառվող արվեստագետը իր քաղաքում` Գետտիսբերգում /Փենսիլվանիա/ և գերազանցեց նույնիսկ վան Գոգի կտավների  ցուցանիշին: Այս նկարչի աշխատանքները շատերը համեմատում են էքսպրեսիոնիստների նկարների հետ: Վաճառվող գործերի հասույթն ուղղվում է տրավմաներ ստացած ձիերի բուժմանը:

Ինչու հենց ձիերին… քանի որ նկարիչը մի հասարակ ձի է, որ կա: Մետեորը 10 տարեկան է, նա 2009թ. ծնկի տրավմայից հետո հնարավորություն չի ունեցել ձիավազքերին և մրցություններին մասնակցելու: Այս դեպքից հետո ձին գնում են Վենդի և Ռոն Կռաևսկի ամուսինները: Վնասվածքը դառնում է Մետեորի նոր զբաղմունքի պատճառ: Երիտասարդ զույգը ձիուն նկարել է սովորեցնում: Արդյունքում 2012թ.  “Gallery” խանութում հայտնվում են նրա առաջին աշխատանքները:

Ռոնի խոսքերով, ով դարձել է Մետեորի կուրատորը, նկարների պահանջարկը մեծ է: Ցանկացած աշխատանքի համար աճուրդին պայքարում են մոտ 120 մարդ: Մետեորն արդեն ունի 120 փոքր և 40 մեծ կտավներ, որոնք վաճառվել են ավելի քան 35 հազար ԱՄՆ դոլարով, ինչը միանշանակ գերազանցում է շատ նկարիչների կենդանության օրոք վաճառած նկարների գումարին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ