26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Դադարեցվել է քրեական հետապնդումը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը բողոք է ստացել այն մասին, որ արտերկրում գտնվող ազգությամբ հայ քաղաքացուն իրավասու պետական մարմինները մերժել են տրամադրել գտնվելու վայրի պետության քաղաքացիություն՝ այն պատճառաբանությամբ, որ անձն ունի ՀՀ քաղաքացիություն ևժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչից խուսափելու համար նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ:

Բողոքի հիման վրա սկսված քննարկման ընթացակարգի շրջանակներում ՀՀ պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունների, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության, ինչպես նաև Ոստիկանության և ՀՀ գլխավոր դատախազության հետ իրականացվել է համատեղ աշխատանք:

Քննարկման արդյունքում պարզվել է, որ դիմումատուին ՀՀ քաղաքացի համարելու հիմքերը բացակայում են: Ձեռք բերված տեղեկություններն ամփոփվել և ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ հարուցված քրեական գործի վարույթը կարճելու նպատակով:

Արդյունքում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչից խուսափելու  հատկանիշներով հարուցված քրեական գործով վարույթը կարճվել է, իսկ դիմումատուի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը, հանցակազմի բացակայության հիմքով, դադարեցվել է:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ