01 Հուլիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Համաներման փաստն ինքնին խոսում է հանդուրժողականության եւ մարդասիրական արժեքների առկայության մասին. Էդուարդ Շարմազանով

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին

 Հարգելի խորհրդարան.

 Վերջին շրջանի զարգացումները ցույց են տալիս, որ մեր երկրի ներքին եւ արտաքին քաղաքական օրակարգը բավականին հագեցած է:

Առաջին, վերջին մի քանի տարվա ընթացքում արդեն երրորդ անգամ Հանրապետության ղեկավարը դիմում է Ազգային ժողովին՝ համաներում հայտարարելու մասին առաջարկությամբ: Այս փաստն ինքնին խոսում է հանդուրժողականության եւ մարդասիրական արժեքների առկայության մասին:

Կրկնակի կարեւոր է, որ համաներման արդյունքում պատժից ազատվելու են նաեւ Հայրենական Մեծ պատերազմի, ՀՀ եւ ԼՂՀ պաշտպանության համար մղված մարտական գործողությունների մասնակիցները: Սա վկայությունն է այն բանի, որ ազատամարտիկների խնդիրների աստիճանական լուծումը գտնվում է իշխանությունների օրակարգում:

Երկրորդ, արտաքին քաղաքականության եւ տնտեսական զարգացման տեսանկյունից էական է մեր երկրի պատրաստակամությունը Համագործակցության Շանհայի կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ստանալու ուղղությամբ: Սա կարող է Հայաստանին հնարավորություն ընձեռել ընդլայնելու եւ դիվերսիֆիկացնելու իր միջազգային քաղաքական եւ առեւտրատնտեսական կապերը: 

Երրորդ, օրերս Սոչիում կայացավ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը, որտեղ մեր երկրի առաջնորդը հստակ ազդակներ հղեց թե՛  ներքին եւ թե՛  արտաքին լսարանին:

   ա. Հայաստանը ՀԱՊԿ հետագա զարգացմանը մոտենում է ինքնիշխանության եւ անվտանգության ապահովման դիրքերից:

   բ. Հայաստանի համար գերխնդիր է Արցախի անվտանգության ապահովումը եւ նրա միջազգային ճանաչումը:

   գ. Մեզ համար ընդունելի չէ ՀԱՊԿ անդամ որոշ երկրների ցուցաբերած միակողմանի դիրքորոշումը Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի հարցում:

Անվիճարկելի է ՝ Արցախի անվտանգությունն ու անկախությունը քաղաքական կոմպրոմիսի առարկա լինել չեն կարող:

 

Շնորհակալություն ուշադրության համար:

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ