23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Այդ շքեղ ռեստորաններում միջոցառում անելը լավ չէ. Լևոն Մկրտչյան

«Համալսարաններ կարող են կոչվել այն ուսումնական հաստատությունները, որոնք կունենան առնվազն 4 ոլորտում գործունեության ծրագիր, մնացածները կկոչվեն ինստիտուտներ»,-կրթության ոլորտում սպասվելիք փոփոխությունները ներկայացնելով` ասաց Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը: 

«Երբ որ մենք խոշորացնենք և հստակեցնենք, ապա ամբողջ Հայաստանը կդիտարկենք որպես մեկ միասնական կրթական հաստատություն: Հայաստանում ունենք ընդամենը 90 հազար ուսանող: Դա միջին եվրոպական համալսարանի ուսանողների քանակ է: Եթե մենք այդ համալսարանները հստակեցնենք և բացենք դրանց լաբորատորիաները, գրադարանները, դասախոսներին և ուսանողներին հանենք շրջագայության, իրենք կկարողանան ապահովել բոլորի համար կրթական որակ: Այդ դեպքում ուսանողը կկարողանա բացի իր ինստիտուտում ուսանելուց, այլ տեղից ստանալ մոտ 30-40 տոկոս կրեդիտ: Այսինքն՝ Հայաստանի փոքրությունը մեր առավելությունն է»,-հավելեց նա:

Անդրադառնալով Վերջին զանգին ու մշտապես արվող դրամահավաքներին` նախարարի պաշտոնակատարն ասաց, որ  հասարակությունը պիտի փոխվի: «Պետք է հասկացնենք, որ այդ շքեղ ռեստորաններում միջոցառում անելը կամ ստիպողաբար դրամ հավաքելը լավ դեպք չէ»: 

Նա նշեց, որ, հնարավոր է, դպրոցներում դրամ չեն հավաքում, բայց ծնողական կոմիտեները դպրոցից դուրս են այդ գումարը հավաքում։

«Այս դեպքում շատ վատ վիճակի մեջ են հայտնվում այն ծնողները, ովքեր այսօր սոցիալապես ավելի վատ վիճակում են, քան մյուսները և այստեղ առաջանում են շատ հարցադրումներ. մարդիկ հիմա անհարմար զգալով պարտք են վերցնում, որ երեխաների համար միջոցառում կազմակերպեն», -եզրափակեց նախարարի պաշտոնակատարը

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ