27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Խարդախության ռիսկերը հաշվի են առնվել

ՀՀ Կառավարության հերթական նիստին աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց Պետական մարմիններում էլեկտրոնային փաստաթղթերի և էլեկտրոնային թվային ստորագրությունների կիրառման կարգը սահմանելու վերաբերյալ նախագիծը: Ըստ Դ. Հարությունյանի` այս հարցն ունի հանրային նշանակություն: Ինչպես նա ասաց, ներկայումս ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմինները մատուցում են մի շարք էլեկտրոնային ծառայություններ, սակայն անհրաժեշտ է լինում տվյալ անձի ներկայությունը։ Նա ասաց, որ նույնիսկ հաջողված համակարգերում ներկայումս կիրառվող ընթացակարգերը անհարմարություն են առաջացնում այդ համակարգից օգտվողների համար, քանզի վերջիններս ծառայություններից օգտվելու համար պարտադիր պետք է ունենան մի շարք տեխնիկական բնույթի պարագաներ:

Նոր որոշմամբ նախատեսվում է ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների համար սահմանել էլեկտրոնային ծառայությունների մատուցման պարագայում ինտեգրման միասնական ընթացակարգեր և տեխնիկական չափորոշիչներ։ Որոշմամբ նաև սահմանվում են այն նվազագույն տեխնիկական չափորոշիչները, որոնք կիրառելի են բջջային ստորագրությունների օպերատորների կողմից նկարագրված ծառայություններ մատուցելու համար։ Դավիթ Հարությունյանն ասաց, որ ծառայությունից օգտվելը չի պահանջում լրացուցիչ գիտելիք, ծրագրային ապահովում, քարտ կարդացող սարք, այլ քաղաքացին պետք է իմանա իր հեռախոսահամարը, 2 թիվ պետք է հիշի և կարող է իրականացվել ցանկացած հեռախոսի միջոցով: «Այս գաղափար դեռ ռաջ է քաշվել ԵՄ-ի հետ համագործակցության շջանանկներում և այս որոշումը հանդիսանում է ինդիկատոր ԵՄ աջակցության, քանի որ նման ծառայությունն, այնուամենայնիվ, որոշակի գումարներ պահանջում է բյուջեից:

 Ընդհանուր գումարը կազմում է երեք միլիոն 7 հարյուր հազար եվրո ՝2018-2020 թվականի ընթացքում»,-ասաց նա և նշեց, որ զուգահեռ այս համակարգին պետք է խթանեն, որ ավելի շատ քաղաքացիներ ունենան նույնականացման քարտ:

Վարչապետն արձագանքեց, որ այսօր ՀՀ քաղաքացուն առաջարկում են հնարավորություն որոշակի էլեկտրոնային և այլ գործիքակազմ, որով իր կյանքը հեշտացնելով կմասնակցի որոշակի ծառայություններին, գործառույթներին: «Այս հնարավորությունը կաշխատի այն դեպքում, եթե մենք իրենց այդ գործիքակազմով օգտվելու ծառայությունների քանակը մեծացնենք, կրիտիկական հասցնենք»:

Դավիթ Հարությունյանն ավելացրեց, որ որոշման մեջ նախատեվում է, թե պետական մարմիններն ինչ ժամկետում պետք է ինտեգրվեն այս համակարգին, այնպես որ պետության կողմից ծառայությունների աճ միանշանակ կապահովեն: Վարչապետը հետաքրքրվեց, թե քննարկել են խարդախության ռիսկերը, հաշվի են առել արդյոք, իսկ նախարարի պաշտոնակատարը նշեց, որ դա էր պատճառը, որ հրավիրել են այն փորձագետներին, որոնք դիզայն են արել համակարգեր, որոնք անցել են եվրոպական սերտիֆիկացումը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ