27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Դատախազը 4 տարի է պահանջել Արարատ Խանդոյանի համար

Զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ մեղադրվող Արարատ Խանդոյանի համար դատախազը պահանջել է  4 տարվա ազատազրկում:

Մեղադրող  Հայկ Պետրոսյանը նշել է, որ դատաքննությամբ հիմնավորվել է Խանդոյանի մեղավորությունը:

Ըստ դատախազի՝ ինքն այս պատիժն է պահանջում, քանի որ Աարարատ Խանդոյանն իրեն մեղավոր չի ճանաչել, ինչպես նաեւ չի զղջացել կատարածի համար:

Հայկ Պետրոսյանի պահանջած պատիժը դժգոհություն է առաջացրել  դահլիճում:Խանդոյանի մայրը սկսել է տեղից խոսել, սակայն Խանդոյանը խնդրել է  մորը չխոսել:

Արարատ Խանդոյանի պաշտպանը ժամանակ է խնդրել  պաշտպանական ճառին պատրաստվելու համար: Հաջորդ դատական նիստը կկայանա  հունիսի 14-ին:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Արարատ Խանդոյանը 2016թ.հուլիսի 20-ին Երեւանում տեղի ունեցած հասարակական անվտանգությունը վտանգած բռնությամբ, ջարդելով, գույք ոչնչացնելով եւ վնասելով արտահայտված զանգվածային անկարգությունների ընթացքում բռնություն է գործադրել ոստիկանության աշխատակիցների նկատմամբ` ձեռքերով եւ ոտքերով հարվածներ է հասցրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցներին, քաշքշել եւ փորձել է խլել ոստիկանության ծառայողի վահանը:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ