«Անարդարացի է»
«Բոլոր պատգամավորներից նույն ակնկալիքներն ունենալը անարադարացի է», – այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարերց Ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Գագիկ Մինասյանը։
«Խորհրդարանի նոր կազմը մեկ քայլ առաջ է իր առավելություններով, քան կար նախորդ կազմում։ Կարեւորն այն է, որ այն ծանրաբեռնվածությունը, որ դրվել է խորհրդարանի վրա, կարողանան իրականացնել պատվով։ Սակայն այստեղ կա մի շարք կարևոր հանգամանքներ՝ խորհրդարանի բոլոր պատգամավորներից նույն ակնկալիքներ ունենալը անարդարացի է, այդպես է բոլոր երկրներում»,– նշեց Գագիկ Մինասյանը։
Վերջինս շեշտեց՝ մենք սեւեռվում ենք հայաստանյան օրինակների վրա, բայց հավատացնում եմ նույն իրավիճակը նաեւ դրսում է։ Պատգամավորների 25–30 տոկոսն է ապահովում բոլոր խորհրդարանների աշխատանքի արդյունքը: