Վոլոդյա Ավետիսյանը անակնկալ հայտնվել է Արարատ Խանդոյանի դատին. թեժ իրավիճակ
Ընդամենը երկու ժամ ազատության մեջ գտնվող Վոլոդյա Ավետիսյանը այս պահին Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մասնակցում է մարտական ընկերոջ՝ Արարատ Խանդոյանի դատին:
Այս մասին Henaran.am-ին հայտնց «Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» հանձնախմբի ղեկավար Գագիկ Սարուխանյանը:
Նրա խոսքով՝ Արարատ Խանդոյանի գործով մեղադրական ճառով պետք է հանդես գար դատախազ Հայկ Պետրոսյանը։ Դատախազը ճառը չսկսած՝ դահլիճ է մտել Վոլոդյա Ավետիսյանը։
Ներկաները ծափահարություններով են դիմավորել 6 տարվա ազատազրկման դատապարտված և 3 տարի 8 ամիս կալանքից հետո համաներմամբ ազատ արձակված գնդապետին:
Կատարվածը զայրացրել է դատավորին։ Նա նիստը ընդմիջել է 10 րոպեյով: