26 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Րաֆֆին` Մեսսիի պես /վիդեո/

Պոլսահայ ազատամարտիկ Սարգիս Հացպանյանի դիտարկմամբ` Րաֆֆի Հովհաննիսյանը այդպես էլ չկարողացավ կայանալ քաղաքականության մեջ: Այդ պատճառով էլ նա “մսխեց” նախագահական ընտրություններում ունեցած իր ձեռքբերումը.

”Ես նրան ճանաչում եմ,որպես ընտրված նախագահ, իր կարգախոսով` բարև հեղափոխություն նա հաղթեց, բայց իր քաղաքական գործիչ չլինելու պատճառով ամբողջը կորցրեց ”,-Henaran.am-ին ասաց Սարգիս Հացպանյանը:

Հացպանյանը Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքական մարտավարությունը համեմատեց ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիի հետ նկատելով` ”եթե ֆուտբոլիստը հանդիստաեսից հարցնի ինչպես խաղալ, ապա միշտ կպարտվի”:

“Ինձ թվում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ոչ այն ժամանակ, ոչ այսօր չի հասնի քաղաքական դաշտում հաջողության: Եթե նա ինձ է հարցնում` ինչ անել , ուրեմն անելիք չունի”,-հավելեց Հացպանյանը:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ