27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Միասնական ոճ է պետք. վարչապետը պահանջում է

Վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Կառավարության այսօրվա նիստի հանձնարարականներից մեկը շենքերի, շինությունների տանիքների և արտաքին այլ տարրերի միասնական ոճ սահմանելու մասին էր: Նա հիշեցրեց մարտի 23-ի հանձնարարականը և նշեց, որ այստեղ դեռ անելիքներ ունեն: «Քաղաքաշինության, ճարտարապեության ոլորտում զարգացումները, ինչպես նաև զբոսաշրջության զարգացման ժամանակակից մոդելները ենթադրում են միասնական ոճ , մոտեցում՝ հատկապես շենքերի տանիքների մասով՝ ձև, նյութ, գույն և այլն: Նման միասնական պահանջներ այսօր նախատեսված չեն»,-ասաց նա և Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին հանձնարարեց երկու ամսյա ժամկետում բնակավայրերի ներդաշնակ ճարտարապետական տեսքն ապահովելու նպատակով կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություն նոր կառուցվող բազմաբնակարան շենքերի և այլ շինություննների տանիքների արտաքին այլ տարրերի նկատմամբ միասնական պահանջներ սահմաննելու վերաբերյալ:
 
Վարչապետը Տարածքային կառավարման և զարգացման պաշտոնակատարին, քաղաքապետին հանձնարարեց գոյություն ունեցող բազմաբնակարանային շենքերի և այլ շինությունների արտաքին ճարտարապետական տեսքը փոփոխող հատվածի ձևափոխումները վերացնելու նպատակով մեկամսյա ժամկետում հանձնարարեց Կառավարության աշխատակազմ ներկայացնել ժամանակացույց տանիքների և արտաքին այլ տարրեր պարունակող պարտադիր նորմերի դիմաց կատարված վճարների հաշվին և այլ միջոցների ներգրավմամբ սահմանված պահանջներին համապատասխանեցնելու նպատակով: Վարչապետն ասաց, որ տանքիների վերանորոգման աշխատանքները պետական և համայնքային բյուջեներից ֆինանսավորման դեպքում պետք է առաջնորդվել առաջին կետով նախատեսված պահանջներով: «Ինձ թվում է՝ խնդիրը պարզ է, եթե մենք այսօր այս գործընացը սկսենք, որոշ ժամանակ անց կունենանք այլ պատկեր»,-հավելեց նա:

 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ