Դու քո պապայից կհրաժարվե՞ս… չի հրաժարվելու/վիդեո/
՛՛Դու քո պապայից կհրաժարվես, երկրապահն իմ պապան է, իմ ծնողն ա, տենց բան կա՞, մենակ իմ մարտական ընկերներն իրավունք ունեն տենց բան ասելու, դու ինձ իրավունք չունես տենց բան հարցնես՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե հնարավոր է հրաժարավի ԵԿՄ-ի ղեկավարի պաշտոնից:
Ինչ վերաբերում է ազատամարտիկ, գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի ձերբակալությանն, ապա գեներալաը նշեց.
՛՛Մեղավոր չլինի, պիտի ազատվի: Ես ընդհանրապես չեմ ուզում, որ որևէ հայ մարդ, ազատամարտիկ նման բաների մեջ մեղադրվի՛՛:
Իսկ գեներալը սատարում է բողոքող ազատամարտիկներին հարցրին.
-Որ դու մինչև հիմա չգիտես՝ իմ գործի անունը ինչ է, շատ վատ է,-ասաց:
Մանրամասները՝ տեսանյութում: