24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Նախագահի եղբայր լինելը վնասում է. Հրապարակ

«Փյունիկ» հիմնադրամի պատվո նախագահ, սփյուռքահայ բարերար Գաբրիել Ջեմբերջյանը, ով նաեւ սփյուռքի նախարարության հասարակական խորհրդի անդամ Է, թերթի հետ զրույցում պատմեց իրենց ծրագրերից, թե ինչ են արել այս տարվա ընթւսցքում «Փյունիկ» հիմնադրամով։ Ընթացքում ակնարկեց, որ իրենք չեն սիրում շատ հայ գործարարների նման բարեգործու­թյուն անել եւ գնալ՝ ցուցադրաբար բացման մասնակցել, նկարվել, դրա համար Էլ իրենց գործերի մասին շատերը չեն իմանում։ Հիշեցնենք, որ «Փյունիկ. հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը Սերժ Սարգսյանի եղբայրն է՝ Լեւոն Սարգսյանը, ով Ջեմբերջյանի մտերիմ ընկերն է։

Ըստ Ջեմբերջյանի՝ այս տարվա մեջ իրենք գրքեր են հրատարակել, վերջին ծրագիրն էլ, որ նախատեսում են, Հայաստանի անկախության 100-ամյակի առիթով Արամ Մանուկյանի մասին ֆիլմ նկարահանելը պետք է լինի։ «Փյունիկը» տարիներ շարունակ ֆինանսավորել է Գյումրու «Վերածնունդ» փառատոնը, որն ամենամյա է։

–  Տեղեկություն կա, որ այս տա­րի Դուք պասիվ եք եղել, առանձնապես չեք աջակցել այս փսաատոնի կազմակերպմանը։

–  Ոչ թե չենք աջակցած, անցյալ տարիների պես չենք աջակցած, քանի որ մեզի պարտականություն դրվեցավ, որ մենք պիտի բանակին օգնենք, ատոր համար այդ միջոցառումները կրճատեցինք։ Բայց նորեն աջակցություն կընենք, իրենց համար, ըսենք թե, նամակներ գրած ենք, փող հավաքած ենք…

– Միայն դա էր պատճառը, թե այլ պատճառ էլ կար։ Ասում են՝ դա կապված էր Լեւոն Սարգսյանին Գյումրու պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու վերաբերյալ գյումրեցիների բարձրացրած աղմուկի, դժգոհության հետ։ Դուք էլ նեղացել եք եւ հրաժարվԵլ եք ֆինանսավորել փառատոնը։

– Ոչ, ադիկա որեւէ պատճառաբանություն չէ, Լեւոն Սարգսյանն այդ մարդը չէ, որ իրեն համար աղմուկ բարձրանա։ Ոչ նեղացածություն կա, ոչ բան կա։ Եվ ես ալ ներկա եղած եմ, ինձի ալ տվին այդ շքանշանը, Լեւոն Սարգսյանին ալ տվին, Լեւոն Սարգսյանը պատճառներ ունիր, օր չգար, եւ ադոր համար չէր եկած։

Լեւոն Սարգսյանը պատվո քաղա­քացի ըլլալեն ավելի բարձր շքա­նշաններու կամ գովասւսնքի պետք չունի, քանի որ իր ըրած գործը, Հա­մահայկական հիմնադրամեն վերջ ամենեն մեծ բարեգործությունը «Փյունիկն» է, որ կան»։

–  Իսկ նախագահի եղբայրը լինելը դրան նպաստում է, որ կարիք ու­նենա ավելի բարձր շքանշանների։

– Ոչ, նախագահի եղբայրը լինելը մեր հիմնադրամին վնաս կբերե, ոչ թե շահ կբերե։

–  Ինչով։

–   Ինչով… նրանով, որ մենք գրեթե չենք խոսի մեր ըրած գոր– ծերու մասին, բայց, երբ որ որեւէ պարգեւատրություն կըլլա, կխոսին եւ կըսեն, որ ասիգա նախագահի եղբայրն է, ադիկա ամոթ բան մըն է։

–  Հասարակության մեջ այն մտայնությունը կա, որ նրան պարգեւատրում են առավելապես նախագահի եղբայրը լինելու հա­մար։

–   Ուրեմն վերջին երկու տարվա մեջ, երբ որ Ցեղասպանության թան­գարանը վերանորոգեց եւ մեծցուց, երբ որ Կոմիտասի տուն֊թանգարանը շինեց, Արցախի մեջ Գանձասարի մատենադարանը կառուցեց, ասիկա պետքություն ունի, եւ մենք այդ շքա­նշաններու համար չէ, որ արած ենք, ոչ մեր հիմնադրամի նախագահը, ոչ ալ ես։

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ