22 Հունիսի, Երկուշաբթի, 2026
KFC

Ում համար է արվում համաներումը

՛՛Տիգրան Առաքելյանը բավական երկար անազատության մեջ է, և հուսով եմ, որ մի քանի ժամ էլ կսպասի՝ լուրը՝ դրական, թե բացասական տեղ հասնելու համար: Հիմա ես չեմ կարող ասել՛՛,-այսօր Ազգային ժողովում Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ համաներման նախագիծը խորհրդարան ներկայացնելու փակ քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի անդամ Գագիկ Ջհանգիրյանը։

Հարցին, թե տեսակետ կա, որ համաներումը Տիգրան Առաքելյանի համար է արվել, որպեսզի իշխանությունն ազատվի ավելորդ գլխացավանքից, պատգամավորն արձագանքեց. ՛՛Չեմ կարծում, որովհետև մի մարդու քրեական պատասխանատվությունից ազատելու համար համաներում չեն անում, իսկ 2009-ի, 2011թ-ի համաներումները՝ այո, հիմնականում քաղբանտարկյալներին ազատելու համար էր, բայց ահագին ստվար խումբ էլի ազատվեց, պատիժները կրճատեցին՛՛:

Պատգամավորի խոսքով՝ իշխանությունները նույնիսկ հարյուրավոր քաղբանտարկյալների առկայության պարագայում պատին դեմ չէին առել՝ նկատի ունենալով 2011 թվականը։

KFC

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ