06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Համաներումը ներման հետ մի շփոթեք. տեքստը պատրաստ է

ՀՀ նախագահՍերժ Սարգսյանի առաջարկությունը անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասինայսօր քննարկվել է ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովում: Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը տեղեկացրեց, որ համաներման տեքստը պատրաստ է։

Որ դեպքերում է ազդելու համաներումը հարցը նախարարին անեկդոտ հիշեցրեց. ՛՛Մեկին հարցնում են՝ Հայրենական պատերազմի ժամանակ քանի մարդ է մահացել, ասում է՝ քսան միլիոն, ասում է՝ դե բոլորի անունն ասեք:

Համաներումը ներման հետ մի շփոթեք: Ներման ժամանակ են անուններ լինում: Համաներման ժամանակ լինում է արարք, հոդված, այնպիսիք, ինչպիսիք են՝ առաջին անգամ դատապարտված, մինչև տասնութ տարեկանը հանցագործություն կատարած, հղի վիճակում, մինչև երեք տարեկան երեխա ունեցողները՛՛:

Հարցին, թե արդյոք համաներմամբ ազատ կարձակվի նաև Հայ ազգային կնոգրեսի ակտիվիստ Տիգրան Առաքելյանը, Հրայր Թովմասյանը պատասխանեց. ՛՛Տիգրան Առաքելյանին մեղսագրվող հոդվածն ընկած չէ սահմանափակումների տակ՛՛։

՛՛Համաներումը ենթադրում է, որ կալանավորների մի մասը միանգամից կազատվի, մյուսների պատժի չկրած մասը կկրճատվի և կան հոդվածներ, որոնց վրա ընդհանրապես չի տարածվի՛՛,-շեշտեց նախարարը:

Արդյոք համաներմամբ այս անգամ ավելի շատ կալանավորներ ազատ կարձակվեն, նախարարը պատասխանեց. ՛՛2011-ին համաներումն ազդել է հազար երկու հարյուր կալանավորի վրա, այս տարի գուցե մի փոքր ավելի շատ, քանի որ սահմանափակման տակ չընկած հոդվածների քանակը մեծացել է՛՛:

Իսկ ինչով էր նպատակահարմար հիմա համաներում հայտարարել. ՛՛Նպատակահարմարությունը որոշում են ՀՀ նախագահն ու Ազգային ժողովը՛՛,-արձագանքեց Թովմասյանը: 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ