27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Համբարձման տոնի խորհուրդը

 «Համբարձում նշանակում է բարձրացում»,-այս մասին այսօր՝ մայիսի 24-ին հրավիրված ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Համբարձման տոնին,  ասել է  ԱՀԹ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը:

Նշենք, որ վաղը  նշվում է Համբարձման տոնը(Ջանգյուլում): 

Հոգևորականը  նշել է, որ  տոնի հետ  կապված  վիճակի խորհուրդը գուշակության հետ կապ չունի. «Վիճակի խորհուրդը հենց քրիստոնեական խորհուրդ ունի , երբ Քրիստոս համբարձվեց մինչեւ Սուրբ հոգու գալուստը,  առաքյալները հավաքվեցին եւ նոր առաքյալ պետք է ընտրեին՝ 12-րդ առաքյալին, որովհետեւ Հուդան ինքնասպանություն էր գործել, և վիճակը ընկավ Մադաթիային: Վիճակն այդ խորհուրդն ունի»,- մանրամասնել է  Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը: :

Համբարձման օրը 7 աղբյուրից ջուր եւ  դաշտերից ու այգիներից զանազան ծաղիկներ էին բերում։  Համբարձման տոնը ժողովրդին հայտնի է Վիճակ կամ Ջանգյուլում անուններով: Վիճակի ժամանակ,  ում պատկանում է առաջին իրը, նրան մոտալուտ ամուսնություն է սպասվում, իսկ մյուս անձանց խրատներ եւ բարեմաղթանքներ են տրվում:

Մինչ վիճակահանությունը՝տոնի օրը ջրով լի կուժերի մեջ գցում են ծաղիկների տերեւներ եւ աղջիկներին պատկանող զանազան իրեր: Այնուհետեւ դեռահաս մի աղջկա հագցնում են հարսի զգեստ, վերցնում կժերը, ծաղիկները եւ  շրջում տնետուն: Այս ամենը զուգորդվում է երգերով, կատակներով և դրամահավաքով: 

Վաղը մեծ ուխտագնացություն  կկազմակերպվի դեպի Արայի լեռ, ծաղիկներ կհավաքեն, պսակներ կգործեն:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ