03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ծեծկռտուքը վերածվեց դանկահարության

 Նոյեմբերի 18-ի լույս 19-ի գիշերը` ժամը 04:00-ի սահմաններում Ալավերդու բնակիչ Վարդան Ավագյանը քաղաքի եկեղեցու հարակից տարածքում համաքաղաքացիներ Ռոբերտ Ավագյանի եւ Աշոտ Մարտիրոսյանի հետ ծեծկռտուք է սարքել, որը վերածվել է դանակահարության: Թումանյանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում, կատարվում է քննություն: Տուժողները տեղափոխվել են Ալավերդու բժշկական կենտրոն:

Հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքի վարիչ Գեւորգ Ազարյանը Henaran.am- ին փոխանցեց, որ տուժած երիտասարդներից մեկը կրծքավանդակի չթափանցող, կտրած-ծակած վերքով է իրենց մոտ ընդունվել: Նրան ցուցաբերվել է առաջին բուժօգնությունը, վիճակը գնահատվում է բավարար:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ