Մեր հերն անիծում է միջակությունը
«Երբ նախագահը խոսում է մինչև 2040 թվականի ծրագրերի մասին, դա չի նշանակում, որ ՀՀԿ-ն պիտի իշխանություն ունենա: Մեր պետության առաջնորդն երկարաժամկետ ռազմավարական ծագիր է դնում»,- Henaran.am-ի հետ զրույցում նկատեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` խոսելով նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի մասին, որ ունեցավ 6-րդ գումարման խորհրդարանի անդրանիկ նիստի ժամանակ: Շարմազանովը հորդորեց հայաց գցել պատմության դասերի վրա. «Ինչի ԱՄՆ-ում, որ մինչև 2050 թվականը ծրագրեր են դնում, կամ չինացիք, որ չինական պատն են կառուցում, մտածո՞ւմ են, որ մինչ այդ մնալու են իշխանության: Սա նշանակում է, որ մենք պիտի մարտավարական քայլերից գնանք դեպի ռազմավարականի:
Նախագահի ելույթի ամենամեծ մեխն այն է, որ մենք պիտի մեր պետության ու մեր առջև երկարաժամկետ խնդիրներ դնել անկախ նրանից, թե ով կլինի իշխանության»,-շեշտեց ՀՀԿ խոսնակը:
Դիտարկմանը, թե ճգնաժամեր են լինում, ու դրանք կարող են խանգարել, նա արձագանքեց. «Կապ չունի: Մեր հերն անիծում է միջակությունը: Մենք չպետք է հարմարվենք միջակությանը, այլ պիտի կարողանանք հստակ ազգային ռազմավարական նպատակներ դնել` երկարաժամկետ, որովհետև մեր խնդիրները երկարաժամկետ են:
Եթե ձեզ թվում է, որ Ղարաբաղի հարցը լուծեցինք, այլևս Թուրքիայի և Ադրբեջանի հետ պրոբլեմ չենք ունենալու, այդպես չէ: Մենք ապրում ենք թուրքական երկու պետությունների մեջտեղում, այսօր մեր տարածքների 87 տոկոսը փակ է, 13 տոկոսն է միայն բաց: Մենք պետք է չափանիշ դնենք, նպատակ դնենք ու գնանք դեպի դրանց իրականացում»: