21 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Հովհաննես Թամամյանն ու Մարգար Օհանյանը կհամաներվե՞ն. Հայկական ժամանակ

Սերժ Սարգսյանը երեկ առավոտյան Ազգային ժողով է ուղարկել անկախության 22-ամյակի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին առաջար­կը:”Հայկական ժամանակ” թերթը գրում է. Առաջարկի նախագիծը խիստ գաղտնի է պահվում եւ ընդամենը մի թանի պատգամավորների ձեռքին կար, ով­քեր իրենց կոլեգաներին թույլ էին տալիս միայն աչքի պո­չով այն անցկացնել:

Սակայն մեր թղթակցին հաջողվել է հայթայթել այդ նախագիծը, որը ներկայացնում ենք ամբողջությամբ: Փաստաթուղթն այսօր քննարկվելու է Աժ պետաիրավական հանձնաժողովի փակ նիստում, այնուհետեւ Աժ լիագումար նիստում, որից հետո նոր միայն կհրապարակվի պաշտոնապես:

Նշենք, որ դրա ընդունու­մից հետո այն անմիջապես մտնում է գործողության մեջ,որի արդյունքում շատ կարճ ժամկետում ազատ են արձակվելու քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանը և ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը:Վերջին տարիների աղմկոտ գործերով անցնող որոշ անձանց վրա ևս այն կտարածվի:

Ազատ կարձակվեն մասնավորապես ՝ ՀՀ ոստիկանության քրեական գլխավոր վարչության նախկին պետ՝ Հովհաննես Թամամյանը եւ ՀՀ ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանը: Իսկ մյուս աղմկոտ գործերով՝ կախ­ված պատժաչափերից եւ մի քանի այլ հանգամանքնե­րից, կարող են այլ անձինք եւս ազատ արձակվել կամ էլ կկրճատվի նրանց պատժի կրման ժամկետը:

Մանրամասները “Հայկական ժամանակ” թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ