27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Արտագաղթի թվի ռեկորդը շարունակվում է. մտահոգիչ տվյալներ

«Ինչ-որ բան լավ է, ինչ-որ բան վատ է, բայց մեր պարտքն է հասկանալ՝ այդ լավը զարգացող է, շարունակական է, թե ոչ»,-այսօր ասուլիսին ասաց տնտեսագետ Բագրատ Ասատրյանը՝ ներկայացնելով վերջին 4 ամիսների դրությամբ ՀՀ տնտեսական իրավիճակը: Նա նշեց, որ տարեսկզբից ունենք դրական արդյունքներ, օրինակ՝ տնտեսական ակտիվությունը 5.7 տոկոսով աճել է, աճի որոշիչ գործոնն արդյունաբերությունն է, որը մոտ 13 տոկոսով աճել է, նաև արտահանման առաջանցիկ աճ կա ներմուծման նկատմամբ:

Սակայն բովանդակության մեջ մտնելով՝ տնտեսագետը շեշտեց, որ շինարարության բավականին խոր անկում կա, սա բնութագրող է ընդհանուր տնտեսական վիճակի համար և որոշիչ՝ ընդհանուր զբաղվածության համար:  «10 տոկոսով տրանսֆերների աճ կա, բայց խոսել տնտեսական զարգացումների մասին, չի կարելի: Պոզիտիվ սպասումներ կան՝ պայմանավորված համաշխարհային տնտեսության զարգացման հետ, նախևառաջ ՌԴ-ի հետ, և դրական ազդակները կարող են նաև դրական ազդեցություն թողնել մեր տնտեսության վրա: Մնում է, որ ղեկավարող օղակները խելամիտ լուծումներ առաջարկեն, բայց հուսահատության ու հուսախաբության հիմք են հանդիսանում»,-նկատեց Բագրատ Ասատրյանը:

Վերջինիս խոսքով՝ խայտառակություն է այն, թե ինչ միջոցներով են իշխանություն պահում: «Չեմ հասկանում, թե ինչով էր պայմանավորված նման քայլի գնալը, սրանից հետո հասարակության մոտ ավելի մեծ հիասթափություն է լինելու»: Բագրատ Ասատրյանը նաև հայտնեց, որ այս տարվա առաջին 4 ամիսների դրությամբ արտագաղթն է մնում նույնը. «Իսկ 2016 թվականը ռեկորդ էր, 55 հազար մարդ լքեց Հայաստանը նախորդ տարի: Եկել ենք, հասել այն սահմանին, որից հետո այլևս չի կարելի ձև թափել, սուտ խոսել: Առաջին եռամսյակում ծնվածների ու մահացածների թիվն արդեն հատում ենք, արդեն 2018, 2019-ին մենք բախվելու ենք լուրջ խնդիրների հայոց պատմության ընթացքում առաջին անգամ: Ի շնորհիվ ՀՀԿ-ի՝ բնակչության բնական նվազման հետ ենք բախվել»,-եզրափակեց Կենտրոնական բանկի նախկին նախագահը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ