Որն է տարբերությունը
ԱԺ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցությունը ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Գևորգ Կոստանյանի առնչությամբ պաշտոնական դիրքորոշումը կհայտնի քվեարկության ժամանակ: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
Նա նշեց, որ ուրբաթ օրը իրենց խմբակցությունը ևս հանդիպել է Կոստանյանի հետ, հարցեր են ուղղել նրան՝ դատաիրավական համակարգի ներկա իրավիճակի, նրա մոտեցումների մասին: Գոհացրել են Կոստանյանի պատասխանները, Հակոբյանը պատասխանեց.՛՛Նա տեսականորեն լավ պատրաստված էր, զգացվում էր, որ լավ պատրաստվել է՛՛:
Իսկ արդյոք կիսում է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի կարծիքը, թե Կոստանյանն ավելի ընդունելի է, քան Աղվան Հովսեփյանը, Հակոբյանն արձագանքեց. ՛՛Լայն հասարակության համար, քաղաքական դաշտի համար Գևորգ Կոստանյանը նոր դեմք է, և կարևոր է, որ նա իր ծրագիրը, արտահայտությունները հրապարակայնորեն արտահայտի, պատասխանները հրապարակային լսենք՛՛: