26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Միայն Նիկոլ Փաշինյանն է հրաժարվել. Հայկական Ժամանակ

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերից միայն մեկի ներկայացուցչի ինքնաբացարկի դիմումն է ստացել. խոսքը «Ելք» դաշինքի՝ Երևանի քաղաքապետի նախկին թեկնածու Նիկոլ Փաշինյանի մասին է: Այս մասին  ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

ԿԸՀ նախագահի խոսքով՝ Երեւանի ավագանու նիստը տեղի է ունենալու նախորդ ավագանու լիազորությունների դադարեցման օրը: Հանձնաժողովը Երեւանի ավագանու անդամների վկայականները կհանձնի միայն բողոքարկման վերջնաժամկետի ավարտից հետո:

Նշենք, որ «Երկիր Ծիրանի» կուսակցությունը վարչական դատարանում բողոքարկում է մայիսի 14-ին կայացած ընտրության արդյունքներն անվավեր չճանաչելու մասին ԿԸՀ-ի որոշումը: Կուսակցությունը հանձնաժողովից պահանջել էր անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները, սակայն նրանց դիմումը չէր բավարարվել:

«Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը երեկ «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ եթերում անդրադառնալով ավագանու մանդատները վերցնել-չվերցնելու հարցին, ասել էր հետեւյալը. «Կարծում եմ մենք ամենուր ենք լինելու: Դուք մեզ տեսնելու եք բոլոր վայրերում որտեղ կա առաջին գիծ, պայքարի գիծ, որտեղ մենք դասալիք չենք լինելու, որտեղ պետք է իրերն իրենց անունով կոչել, որտեղ պետք է քարկոծել, ես բառի բուն իմաստով չեմ ասում, փոխաբերական իմաստով եմ ասում, որտեղ մենք վերցրել ենք բարձունք, ապա այդ բարձունքից մենք այո, քարկոծելու ենք»: Վարչական դատարանից Զարուհի Փոստանջյանը որեւէ սպասելիք չունի, բայց միեւնույնն է դիմել է:

Ստացվում է, որ Երեւանի ավագանու առաջին նիստին, որը նախատեսվում է հունիսի 9-ին, «Երկիր Ծիրանի» կուսակցությունը նույնպես կմասնակցի:

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու 65 հոգանոց կազմում 14-ը ներկայացնելու են «Ելք» դաշինքը, 46-ը՝ ՀՀԿ-ն եւ 5-ը` «Երկիր Ծիրանի» կուսակցությունը:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ