10 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Իրավիճակը փոխվել է Ֆյուլեի կողմից հնչեցրած պնդումից հետո. մեկնարկել է ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը

Ստրասբուրգում այսօր` սեպտեմբերի 30-ին մեկնարկել է Եվրոպայի խորհրդարանական խորհրդի վեհաժողովի աշնանային նստաշրջանը, որի շրջանակներում նախատեսված է նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի  ելույթը:

Հայաստանյան պատվիրակության անդամ ՀՀԿ-ական պատգամավոր Նաիրա Կարապետյանը Henaran.am-ին մասնավորապես տեղեկացրեց, որ ԵԽԽՎ  աշնանային նստաշրջանի օրակարգում Հայաստանի հետ կապված ամենանշանակալին ՀՀ Նախագահի ելույթն է, որը նախատեսված է հոկտեմբերի 2-ին: Այսօր ծրագրված է ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը, ով 6 ամսով նախագահել է ԵԽ Նախարարների կոմիտեն:

Նաիրա Կարապետյանը կարծում է, որ ՀՀ  նախագահի ելույթում, ինչպես նաև հաջորդիվ հարցուպատասխանին անշուշտ անդրադաձ կլինի թե Ղարաբաղի հարցին, թե Մաքսային միությանը միանալու հայաստանյան կողմի որոշմանը: Մեր հարցին` արդյոք եվրոպական երկրների պատվիրակների մոտ Մաքսային Միությանը միանալու հայտարարությունից հետո վերաբերմունքի փոփոխություն նկատվել է հայաստանյան պատվիրակը պատասխանեց.

” Ոչ միայն պատվիրակների, այլև եվրոպական մեր մյուս գործընկերների կողմից սկզբնական շրջանում նկատվում էր վերաբերմունքի փոփոխություն, ինչը համարում եմ բնական: Սակայն իրավիճակը սկսել է փոխվել Ֆյուլեի կողմից Երևանում հնչեցրած այդ պնդումից հետո, որ Հայաստանի հետ համագործակցությունը շարունակվում է և ներկայումս մշակվում են նոր ձևաչափեր”:

Բացի Սերժ Սարգսյանի ելույթից այս նստաշրջանին լինելու են նաև ՌԴ Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինի և Սերբիայի նախագահ Թոմիսլավ Նիկոլիչի ելույթները :

Նաիրա Կարապետյանը նունպես ելույթ կունենա այս նստաշրջանում: Նա խոսելու է մարդու իրավունքների պաշտպանի դերի բարձրացման մասին:

ԵԽԽՎ այս նստաշրջանը կամփոփվի հոկտեմբերի 4-ին:

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ