20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Երթուղայինում կողոպտել են ուղևորուհուն

Մայիսի 20-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ թիվ 37 երթուղու ավտոբուսում մի ուղևորուհուց գողացել են 10.000 դրամ արժողության դրամապանակը, որի մեջ եղել է 69.000 դրամ, 500 ռուբլի, և տարբեր խանութների զեղչի քարտեր: Այս մասին տեղեկացնում են Ոստիկանության լրատվության վարչությունից: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ նշված գողությունը կատարել է 1988 թ. Գոռ Պ.-ն, որը բացատրական աշխատանքների շնորհիվ` մայիսի 22-ին ներկայացել է Արաբկիրի բաժին, տվել խոստովանական բացատրություն և մասամբ ներկայացրել գողոնը: Կատարվում է քննություն: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ