Կոստանյանի առաջնահերթությունները
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/gevog-kostanyan_1380543874.jpg)
՛՛Կա մի ոլորտ, որտեղ հաջողության հանսելու համար ամեն ինչ կախված է մեզանից, բոլոր խոչընդոտները սուբյեկտիվ են, և դա արդարադատության ոլորտն է, այստեղ մեզանից պետք է միայն պահանջենք՛՛,-այսօր Ազգային ժողովում իր ելույթում ասաց ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու, գործող Զինդատախազ Գևորգ Կոստանյանը:
Նա կարծում է, որ խստագույնս պահպանելով օրենքը կարելի է կարճ ժամանակում հասնել այնպիսի արդյունքների, որ հասարակության վերաբերմունքը արդարության ոլորտի հանդեպ փոփոխվի:
Կոստանյանը հիշեցրեց, որ ինքը մոտ երկու տարի ՀՀ զինդատախազն է, և իր պաշտոնավարման ընթացքում բանակում մահվան դեպքերի թիվը բավական նվազել է: Դա բոլորի հետևողական աշխատանքով է պայմանավորված:
Դատախազի թեկնածուն պատմեց, որ երբ ուրբաթ օրը գալիս էր Ազգային ժողով խմբակցությունների հետ հանդիպման, տպավորություն ուներ, որ ներկայացնելու է իր սկբուքները, սակայն հանդիպումների ընթացքում պարզ է դարձել, որ այդ սկզբունքները բոլորինն են:
՛՛Իմ համար պարզ դարձավ, որ դա մեր բոլորի սկզբունքներն են և այն նպատակները, որոնց մենք փորձում ենք հասնել, կրկին ընդհանուր են: Մեր նպատակներին հասնելու համար համակարծիք ենք՛՛,-ասաց նա:
Կոստանյանը հավելեց, որ իր համար երեք առաջնահերթ նպատակ է լինելու, եթե ԱԺ-ը հաստատի իր թեկնածությունը: Առաջին նպատակաը ՀՀ դատախզության համակարգում կոռոպցիայի դեմ անզիջում պայքարն է լինելու: Կոստանյանի համոզմամբ՝ դատախազը չպիտի զբաղվի քաղաքականությամբ և լինի կուսակցական, սա էլ երկրորդ խնդիրն է: Իսկ երրորդը պիտի լինի հերքել հասարակության մեր կարծրացած այն տեսակետը, թե ՀՀ-ում իշխում է համընդհանուր անպատժելիության մթնոլորտ:
՛՛Օրենքի առջև բոլորի հավասարության ապահովումն է լինելու ՛՛,-ասաց նա: