17 Հունվարի, Saturday, 2026
KFC

Մեծ Բրիտանիայի դեսպանն ասաց` ինչ են ակնկալում պաշտոնական Երեւանից

Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Էյվսը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց Մաքսային Միությանը միանալու ՀՀ նախագահի հայտարարության և Եվրոպական երկրների արձագանքների մասին:

“Այս պահին կարծում եմ որ երկու կողմերն էլ Հայաստանը և Եվրոմիությունը քննարկում են այն իրադարությունը, որ ի հայտ եկավ հայստանի Մաքսային Միությանը միանալու հայտարարությունից հետո և մենք փորձում ենք առաջ տանել այն գիծը, որը տանում է Հայաստանը դեպի Եվրոմիություն”,- նշեց դեսպանը:

Նա տեղեկացրեց, որ կոնկրետ իր ներկայացրած երկրի պարագայում հուզում է այն, որ Հայաստանի կառավարության անդամները սեպտեմբերի 3-ից հետո չեն փոխել իրենց ԵՄ միանալու մտադրությունը.

”Լսելով իմ գործընկերներին ԵՄ տարբեր երկրներից, կարող ենք լսել արտահայտություններ, որոնք հիասթափություն են արտահայտում և նաև զարմանք: Ես կուզենայի խրախուսել ՀՀ իշխանություններին ավելի կոնկրետ և պարզ առաջարկներով հանդես գալ, թե իրենք կոնկրետ որ բնագավառներում են տեսնում մեր համագործակցությունը և թե որոնք են Հայաստանի առաջնահերթությունները: Երկու կողմից էլ կա դրական ցանկություն առաջ տանել այդ համագործակցությունը”,-հավելեց Ջոնաթան Էյվսը:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ