Հովիկ Աբրահամյանը գրավեց Զուրաբյանի տեղը… ի՞նչ էին խոսում Մանուկյանի հետ /վիդեո/
Այսօր մինչ Ազգային ժողովի նիստում քննարկվում էր ՛՛Հանրային հեռուստաընկերության 2012թ-ի գործունեության վերաբերյալ հանրային հեռուստաընկերության խորհրդի հաղորումը՛՛, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մոտեցավ Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանին, նստեց նրա կողքին:
Նիստի ընդմիջմանը լրագրողներն Արամ Մանուկյանից հետաքրքրվեցին, թե ինչն էր ԱԺ նախագահին ստիպել առանձին զրույց ունենալ ընդդիմադիր պատգամավորի հետ։
Արամ Մանուկյանը պատասխանեց, որ դա գաղտնիք չէ և նշեց, թե հարցը վերաբերվում էր կոնվենցիային, որն իրենք առաջարկել էին մտցնել օրակարգ։ ՛՛Վերբերվում էր տուժածներին պետության կողմից կոմպենսացիա տալու մասին կոնվենցիային, որը պետք է քառօրյա օրակարգում ընդգրկվեր։ Մենք ասել էինք, որ այս քառօրյային ենք առաջարկում մտցնել, բայց ինքը ուղարկել էր փորձաքննության։ Այդ էր, ուրիշ բան չկար՛՛,-ասաց Մանուկյանը:
Դիտեք տեսանյութը: