05 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

Շենքը փլվում ա՝ խայտառակություն ա. ահազանգ

“4-րդ կարգի ավարյոննի շենքա, ամեն վարկյան կարողա փլվի ու մենք քարերի տակ մնանք”,-Henaran.am-ին ահազանգեցին Սիսակյան 3 հասցեի բնակիչները:

Աջափնյակ համայնքում գտնվող այս հանրակացարանի բնակիչները հիմնականում մանկատան սաներ են: Նրանց արդեն մի քանի տարի խոստացել են բնակարաններ տրամադրել, սակայն արդյունք այդպես էլ չի արձանագրվել.”Լրիվ ասածները գրվան սառուցի վրա՝ հալվավ գնաց”,-նշեց Լիլիթ Քոչարյանը:

Բնակիչները փաստում են, որ բազմիցս դիմել են քաղաքապետարան, վերջերս միայն քաղաքապետարանի կողմից  որոշում է ընդունվել փուլային կարգով բնակարաններ հատկացնել այս շենքի բնակիչներին:

“Կա 25 բնակարան, որտեղ ուզում են տեղավորել հիմնականում 5-րդ՝ վերջին հարկի բնակիչներին, սակայն կոնկրետ մեր պադյեզդը ահավոր վիճակումը, ջրի մեջ կորած ենք, խայտառակություն, հիմի պիտի ժերեբովկա անենք, որ հասկանանք, թե մեզ ինչա սպասվում”,-ասաց Լիլիթ Քոչարյանը հավելելով, որ քաղաքապետարանի որոշման համաձայն դադարեցվելու է շենքի սանհանգուցային աշխատանքը.”Եթե սանհանգույցները դադարեցվեցին հետաքրքիրա մենք որտեղ ենք գնալու զուգարան, վերևից ներքև էլ բալկոնները քանդվել են”:

Սիսակյան 3 հասցեի բնակիչները այս պահին միայն մեկ պահանջ ունեն.”Բայց հիմա քաղաքապետարանից պահանջում են, որ վթարային կողմի թուղթը տան, որ ամենավտանգավորը դա է, խնդիր չկա մենք վթարային կողմը կփակենք: Մնումա սեյսմիկը ճիշտ որոշում կայացնի”,-հավելեցին բնակիչները:

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ