06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

՛՛Ինքը դրա առաջամարտիկն է՛՛. Կոստանյանը հանդիպեց ՀՀԿ խմբակցությանը

Այսօր ԱԺ ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Գևորգ Կոստանյանի հետ: Այս մասին Ազգային ժողովում լրագրողներին հայտնեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մնացական Մնացականյանը:

Նա նշեց, որ դատախազը իրավունքի գերակայության սկզբունքով է առաջնորդվելու. ՛՛Ինքը դրա առաջամարտիկն է, իր աշխատանքի ընթացքում պայքարելու է դրա համար և արդարության սկզբունքը իր համար ուղենիշ է՛՛:

Հարցին, թե Կոստանյանն ավելի լավ է պատկերացնում իրավական դաշտում եղած խնդրները, քան Աղվան Հովսեփյանը, նա պատասխանեց. ՛՛Ժամանակն է ցույց տալիս, ես չեմ կարծում, որ Աղվան Հովսեփյանը չէր աշխատում այդ ուղղությամբ: Նոր նշանակումը շատ բնական է, և նոր թեկնածուն իր ասելիքը կասի՛՛:

Պատգամավորը տեղեկացրեց, որ ՀՀԿ խմբակցությունը կողմ է քվեարկելու դատախազի թեկնածությանը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ