21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Ես դատախա՞զ եմ … գեներալը խոստանում է բոլորի հարցերը լուծել /վիդեո/

՛՛Որ Վոլոդյան բան արած չլինի, բաց կթողնեն, 100%’’,-այօր Ազգային ժողովում լրագրողների հարցին, թե ինչպես է վերաբերում ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի ձերբակալությանը, ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեդրակ Սարոյանը:

Հարցին` կարծում է Ավետիսյանը մեղավո՞ր է, արձագանքեց. ՛՛Ես ի՞նչ իմանամ, ես դատախա՞զ եմ՛՛:

Իսկ երբ են լուծվելու ազատամարտիկներi խնդիրները, հետաքրքրվեցինք գեներալից. ՛՛Շուտով բոլորի հարցերը կլուծենք, շուտով կտեղեկանաք՛՛:

Հարցին, թե օրենսդրական նախաձեռնությամբ են հանդես գալու, նա պատասխանեց, որ այս մասին ևս շուտով հայտնի կդառնա:

Դիտարկմանը, թե փաստորեն անակնկալներ են լինելու, նա ասաց. ՛՛Այո, այո՛՛:

Տեսանյութը՝ քիչ անց:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ