14 Մարտի, Saturday, 2026
KFC

՛՛Սերժ Սարգսյանը պետք է չեղյալ հայտարարի Պուտինի այցը Հայաստանի Հանրապետություն, կամ անհապաղ հեռանա․․․ ՛՛՛

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը կոչ է արել “Ոչ ասել Պուտինի այցին Հայաստանի Հանրապետություն”:

“Չէ, հաստատ որոշ մարդիկ իրապես կրակի հետ են խաղում, և բացարձակապես համարժեք չեն ընկալում իրավիճակի ողջ լրջությունը, կամ էլ թքած ունեն բոլորիս վրա․․․ Պուտինի այցը չպետք է տեղի ունենա Հայաստանի Հանրապետություն: Ոչ ենք ասում նման դիկտատորի այցին Հայաստանի Հանրապետություն,

Սեպտեմբերի երեքին Սերժ Սարգսյանի խայտառակ հայտարարությունից հետո, գալիս է որպեսզի Սերժ Սարգսյանի խայտառակ կապիտուլացիան ամրագրի նաև Հայաստանու՞մ:  Ուրեմն պետք է հասկացնել, որ Սերժ Սարգսյանն է կապիտուլացվել, ոչ թե Հայաստանի Հանրապետությունը․․

Եթե այս պարզ ձևակերպումը չի հասկացել, ուրեմն պետք է հասկացնել․․․

Սերժ Սարգսյանը պետք է չեղյալ հայտարարի Պուտինի այցը Հայաստանի Հանրապետություն, կամ անհապաղ հեռանա․․․”,- ֆեյսբուքյան հանրագրում գրել է Ա. Սաքունցը:

KFC

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ