06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

՛՛Ժառանգության՛՛ շտաբն ահազանգ է ստացել

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Սյունիքի 38 ընտրատարածքում այսօր ընթանում են մեծամասնական ընտրակարգով  Ազգային ժողովի պատգամավորի լրացուցիչ ընտրություններ:

՛՛Ժառանգության՛՛  առաջադրած թեկնածուի նախընտրական շտաբից Henaran.am-ի հետ զրույցում ասացին, որ ընտրություններն ընթանում են բնականոն հունով, իրենց ոչ մի արտառոց բան չեն նկատել: Միայն թե շտաբ ահազանգ է եղել, որ ՀՀԿ-ի թեկնածուն ընտրակաշառք է բաժանում: Այս լուրը ստուգելու համար ՛՛Ժառանգության՛՛ նախընտրական շտաբը դիմել է ոստիկանություն:

Պատգամավորի մանդատի համար պայքարում են երկու թեկնածու ՀՀԿ-ից Արմեն Կարապետյանն ու “Ժառանգություն”-ից Սամվել Հայրապետյանը:

Հիշեցնենք, որ այս ընտրատարածքից ընտրված պատգամավոր Վահե Հակոբյանը նշանակվել է Սյունիքի մարզպետ, այդ իսկ պատճառով էլ պատգամավորի մանդատը թափուր էր մնացել:

Henaran.am-ը պարբերաբար տեղեկատվություն կտրամադրի քվեարկության մասին:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ