29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Երեւանի պետհամալսարանը նոր ծրագիր ունի

Հասարակություն-բանակ-բուհ կապի ամրապնդմանն ուղղված ծրագրի առաջարկն օրերս հնչեց ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ արդեն ավանդական դարձած հանդիպման ընթացքում:

 Նախաձեռնողը ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի վարիչ Վահագն Վարագյանն է, ով նշեց, որ նմանաբնույթ ծրագրերի վերաբերյալ քննարկումներ բազմիցս են եղել:

 “Ծրագրի շրջանակներում համալսարանի այն ուսանողները, ովքեր համապատասխան վերապատրաստումներ կանցնեն ռազմական կրթական հաստատություններում, մեկ օր կանցկացնեն առաջին գծում հերթապահություն իրականացնող զինվորի կողքին, ինչը թույլ կտա ծանոթանալ զինվորի առօրյային”,- ասաց Վահագն Վարագյանը եւ հավելեց, որ ինչպես ԵՊՀ ուսանողական կազմակերպությունները (ՈՒԽ, ՈՒԳԸ, “Վարդանանք” ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբ), այնպես էլ ռեկտոր Արամ Սիմոնյանն աջակցում են ծրագրին, երկուստեք պատրաստակամություն կա, եւ ծրագրի մեկնարկի համար պահանջվում է միայն նախարարի հանձնարարականը:

 Սեյրան Օհանյանն էլ, ողջունելով առաջարկը, ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վարդան Ավետիսյանին, աշխատակիցներ Ֆելիքս Պողոսյանին եւ Արծրուն Հովհաննիսյանին հանձնարարեց հենց սկսել ծրագրի նախապատրաստական աշխատանքները:

 “Այս ծրագիրը, անկասկած, ողջունելի է, ուսանողները կարող են մեկ օր փոխարինել իրենց դիրքապահ ընկերներին”,- նշեց նախարարը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ