“Մովսիսյանն ու Օզբիլիզը լավ են համագործակցում “.Ալեքսանդր Բուբնով
Sportbox.ru- գլխավոր փորձագետ Ալեքսանդր Բուբնովը անդրադարձել է Ռուսաստանի առաջնության 11 -րդ տուրի ՝ “Զենիթ ” – ” Սպարտակ ” հանդիպմանը :
“Երկու ակումբներն էլ գտնվում են լավ մարզավիճակում : “Սպարտակը” լավ մարզավիճակում է , բայց խնդիրներ կան կազմի հետ կապված : Բացառված չէ , որ “Սպարտակի” առաջատարները հանդիպմանը չմասնակցեն վնասվածքի պատճառով : Կարպինի թիմում մեծ դեր են խաղում Տինո Կոստան եւ Արաս Օզբիլիզը , որոնք վնասվածք ունեն, իսկ առանց նրանց “Սպարտակի” հարձակումը այդքան հզոր չէ : Կոստան հրաշալի ձախ ոտք ունի , իսկ Օզբիլիզը շատ լավ է համագործակցում թիմի միակ հարձակվող Յուրա Մովսիսյանի հետ”,- նշել է Բուբնովը :