21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Ռուսաստանի և Թուրքիայի վարչապետները կհանդիպեն

Մայիսի 22-ին Ստամբուլում  կայանալիք Սևծովյան տնտեսական համագործակցության  ժողովի  (ՍԾՏՀ) ժամանակ ծրագրվում է հանդիպում կազմակերպել Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի և Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) վարչապետ Դմիտրի Մեդվեդևի միջև:

Այդ մասին, ըստ թուրքական  «Yenicaggazetesi» թերթի կայքի, նշված է Ռուսաստանի կառավարության հայտարարության մեջ: Մեդվեդևին Ստամբուլում կուղեկցեն Ռուսաստանի փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը և Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը:

Թուրքական աղբյուրը հիշեցնում է, որ Յըլդըրըմը ապրիլի 27-ին  հեռախոսազրույց էր ունեցել Մեդվեդևի հետ: Մի շարք այլ  թուրքական լրատվամիջոցներ նշում են, որ երկու վարչապետների հանդիպման ժամանակ օրակարգային հարց է  լինելու «Թուրքական հոսք» գազատարի խնդիրը:

Հիշեցնենք, որ 1992 թ. հունիսի 25-ին Ստամբուլում հրավիրվել էր գագաթնաժողով, որի արդյունքում Սևծովյան տարածաշրջանի 11 երկրների (Հայաստան, Ալբանիա, Ադրբեջան, Բուլղարիա, Վրաստան, Հունաստան, Մոլդովա, Ռումինիա, Ռուսաստան, Թուրքիա, Ուկրաինա) ղեկավարները (պետությունների կամ կառավարությունների մակարդակով) հռչակագիր էին ստորագրել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) հիմնադրման մասին: Սերբիան, որպես անդամ, կազմակերպությանը միացել է 2004 թ.: 

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ