10 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայոց արծիվների օդաճնշիչ հրացանները դպրոցներին

“Հայոց Արծիվներ” հայրենասիրական հասարակական կազմակերպությունը 2013 թվականը հայտարարելով ռազմահայրենասիրական ծրագրերի իրականացման տարի, ազգային բանակի կազմավորման, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության    անկախության        եւ  Հայաստանի  Հանրապետության անկախության  տարեդարձների կապակցությամբ ՀՀ ՊՆ եւ ԼՂՀ ՊԲ տարբեր զորամասերում,  սահմանագծի մարտական հենակետերում, ինչպես նաեւ հանրակրթական դպրոցներում կազմակերպում եւ իրականացնում է հայրենասիրական,  ռազմահայրենասիրական միջոցառումների շարք, որոնք ուղեկցվում են շնորհավորանքներով, հուշամեդալների, թանկարժեք իրային նվերների պարգեւատրմամբ, հայրենասիրական համերգներով, զորավարժարաններում կրակային պատրաստվածության անցկացմամբ եւ Հայաստանի Հանրապետության ավագ ու միջնակարգ դպրոցներին օդաճնշիչ հրացանների լրակազմ (կոմպլեկտ) նվիրելով:

          Կազմակերպության նախագահությունը` ղեկավար  Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ  այսօր Երեւան քաղաքում կազմակերպել էր  քաղաքի բոլոր միջնակարգ դպրոցներին եւ Հայաստանի Հանրապետության բոլոր ավագ դպրոցներին օդաճնշիչ հրացանների լրակազմ (300 հատ) նվիրելու միջոցառում: Իր բացման խոսքում Խաչիկ Ասրյանը եւս մեկ անգամ կարեւորեց հանրակրթական օջախներում դպրոցականների շրջանում ռազմահայրենասիրական դաստիարակությունը, ինչպես նաեւ կրակային պատրաստվածության անհրաժեշտությունը: “Արժանապատի՛վ  հայեր, հայոց պատմության էջերում ոսկե տառերով են ամրագրված մայիսյան փառավոր տոները, եւ ավելի քան վստահ եմ, որ հայոց նորագույն պատմության էջերում նույնպես ոսկե տառերով է ամրագրված սեպտեմբեր ամիսը շնորհիվ հայոց անկախության:

Քրիստոնյա՛ հայեր, աստվածային հողի արարչագործ հայ ժողովուրդը հայ ազգային-ազատագրական պայքարի թոհ ու բոհի մեջ ծնված արցախյան հերոսամարտում  նահատակված եւ կենդանի հերոսների մեծ հայրենասիրության շնորհիվ ձեռք բերեց հայոց անկախ պետականություն, որը յուրաքանչյուրիս համար դարձավ բացարձակ արժեք այնպես, ինչպես ծնողը, ընտանիքը, հայրենիքը, իսկ հայոց անկախ պետականության ամենամեծ ձեռքբերումը դարձավ հայոց ազգային բանակը, որը ամենքիս համար նույնպես դարձավ բացարձակ արժեք այնպես, ինչպես ծնողը, ընտանիքը, հայրենիքը:

Եվ հաշվի առնելով հայկական բարձրավանդակի աշխարհագրական դիրքը, հաշվի առնելով հորինված ադրբեջանցիների կացնասեր ցեղապետների կողմից ամեն օր հնչող ռազմատենչ հայտարարությունների վտանգը, ամեն մեկս նաեւ հասարակական հիմունքներով պարտավոր ենք ամեն օր դերակատարություն ունենալ  ինչպես ազգային բանակի անընդհատ հզորացման, հայոց նախագահի ամենօրյա օրհնաբեր գործունեության, այնպես էլ հայոց անկախ պետականության զարգացման գործընթացներում այն չափ, որ երբեւէ չափավորելու կարիքը լինի: Անձամբ իմ եւ “ՀայոցԱրծիվներ” հայրենասիրական հասարակական կազմակերպության 32.000-ից ավել հայրենասեր անդամների անունից սրտանց շնորհավորում եմ ձեզ եւ ձեր ընտանիքներին՝ Հայաստանի Հանրապետության անկախության փառավոր տոնի  22-րդ տարեդարձի առթիվ:

        Պատվարժա´ն հայեր, միշտ գիտակցե´ք, որ դո´ւք եք հաղթանակած պետության, հաղթանակած բանակի հաղթանակած քաղաքացին եւ զինվորը: Միշտ գիտակցե՛ք, որ մենք՝ հայերս, սրբազան պարտք ունենք կատարելու Աստծո առջեւ՝ անընդհատ հզորացնելով հայկական բարձրավանդակը՝ կերտելով մեծ եւ հզոր Հայաստան: Կեցցե՛ք դուք, կեցցե՛ հայոց անկախ պետականությունը: Շնորհավոր անկախությունդ, Հայաստա՛ն:

         Խաչիկ Ասրյանը ներկաներին տեղեկացրեց, որ հայրենասեր եւ բարերար անհատների շնորհիվ Կազմակերպությունը Հայաստանի Հանրապետությունում գործող 1400 հանրակրթական օջախներին նվիրում է օդաճնշիչ հրացաններ՝ յուրաքանչյուր դպրոցին նվիրելով հրացանների մեկ լրակազմ (սույն թվականի հունվարի 22-ից մինչեւ հիմա “Հայոց Արծիվները” 600 դպրոցների նվիրել է 600 օդաճնշիչ հրացաններ):

         Երկարամյա եւ ջերմ համագործակցության համար Խաչիկ Ասրյանը երախտագիտություն եւ շնորհակալություն հայտնեց հայրենասեր հայորդիներ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին եւ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանին:

        Հայոց անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ “Հայոց Արծիվների” կազմակերպած 22 ռազմահայրենասիրական միջոցառումներին լրջագույնս աջակցելու համար Խաչիկ Ասրյանը շնորհակալություն հայտնեց հայրենասեր հայորդիներ ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանին, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, “Ղ-Տելեկոմ” ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ