Խոշոր վթար Երեւանում․ կա 5 վիրավոր
Մայիսի 20-ին, ժամը 08:26-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծարավ Աղբյուր փողոցում՝ Բուսաբանական այգու մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի, որոնցից 2-ը՝ մանկահասակ երեխաներ, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են մի մասը՝ թիվ 1 համալսարանական հիվանդանոց, մի մասը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վիրավորներից կին վարորդին, ով Nissan March-ն է վարել, և նրա անչափահաս երեխաներին ավտոմեքենայից դուրս են բերել ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակիցները և տեղափոխել հիվանդանոց։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում