Սոդոմ Գոմորը Հայաստանում դեսպանատուն չպետք է ունենա. Փաստ
Մայիսի 17-ին ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը իր դրոշի փոխարեն բարձրացրել էր ԼԳԲՏ հանրության դրոշը: Դեսպանատան կողմից արված այդ քայլը մեծ վրդովմունք եւ զայրույթ էր առաջացրել Հայաստանի հանրության մեջ: Դեսպանատան քայլը դատապարտող Հանուն օրենքի հասարակական շարժումը երեկ բողոքի ակցիա էր կազմակերպել Բրիտանիայի դեսպանատան դիմաց, որին ներկա էին նաեւ Տեր Կյուրեղ քահանա Տալյանը եւ հասարական գործիչ Խաչիկ Ստոմբոլցյանը:
Խաչիկ Ստամբոլցյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Հայաստանի արգործնախարարությունն ըստ Վիեննայի կոնվենցիայի պետք է պահանջի, որ Բրիտանիայի դեսպանը լքի մեր հանրապետության տարածքը: «Էս դեսպանը իրավունք չունի այստեղ մնալու, որովհետեւ սա մարդկության դեմ կազմակերպված ահավոր ակցիա է»:
Տեր Կյուրեղ քահանա Տալյանն էլ միայն մեկ նախադասություն հավելեց. «Սոդոմ Գոմորը Հայաստանում դեսպանատուն չպետք է ունենա»:
Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: